Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի հաջողակ գործարար Արամ Սուվարյանը
Ռուսաստանում ձերբակալվել է հայ հերթական գործարարը՝ Արամ Սուվարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել 2 մլն ռուբլի կաշառք վերցնելու մտադրության համար: Ազգությամբ հայ Արամ Սուվարյանի անունը Նովոսիբիրսկում առավել քան հայտնի է: Քաղաքապետարանի տրասնպորտի վարչության պետը մշտապես քաղաքական ու հասրակական գործունեության մեջ էր մինչեւ ձերբակալությունը: Այժմ նա կալանավորված է: Սուվարյաննների ընտանիքի ջանքերով քաղաքում բարեկարգվել են մանկապարտեզներ, միգրացիոն ծառայության շենքը վերանորոգվել է, նա աջակցություն է ցուցաբերել վետերենաններին ու հասարակական կազմակերպություններին: Արամ Սուվարյանը Նովոսիբիրսկում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, եղել է «Կոմունիստական կուսակցության» ակտիվ անդամ: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ Նովոսիբիրսկում «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը հաղթել է «Կոմունիստական կուսակցությունը», որից հետո Արամ Սուվարյանը զբաղեցրել է քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ yerkirmedia.am
