Ռուսաստանում հայազգի օրենքով գողեր են դատապարտվել
Անցյալ տարի Մոսկվայի մարզում քրեական պատասխանատվության է ենթարկվել չորս այսպես կոչված օրենքով գող: Այդ մասին տեղեկացրել է շրջանային գլխավոր քննչական վարչության պետ Վիկտոր Պաուկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մի շարք հնչեղ հանցագործություններ են բացահայտվել: Քրեական հետախուզությունը կասեցրել է չորս ավազակախմբի գործունեությունը, որոնք մեղադրվում են ընդհանուր հաշվով 25 հանցագործության համար, այդ թվում` չորս սպանության եւ 21 ավազակության: Ձերբակալվել եւ քրեական պատասխանատվության է ենթարկվել չորս այսպես կոչված օրենքով գող, որոնցից երեքը` Հայաստանից եւ Վրաստանից», - ասել է նա:
