Ռուսաստանում հայերի մասնակցությամբ սպանությունը Գյումրիի հետ ոչ մի կապ չունեն
1in.am-ը գրում է. Երկու օր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Մինվոդիի սրճարանում դանակահարվել է ՆԳՆ հատուկջոկատային, որը մասնակից էր դարձել քաղաքացիական անձանց հետ զինվորականների ծեծկռտուքին:
Ռուսաստանի ՆԳՆ հատուկջոկատայինի սպանությունը հետաքննում է Ստավրոպոլի երկրամասի ոստիկանությունը: Գերատեսչության տվյալներով՝ կռիվը սկսվել է կենցաղային բնույթի վեճից, որը ծագել էր երիտասարդների երկու խմբերի միջև: ՙՕպերա՚ սրճարանում հարաբերություններ են պարզել 4 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք: Տուժած զինվորականը տեղում մահացել էր, իսկ քաղաքացիական անձինք փախուստի էին դիմել:
Սպանվածը ներքին զորքերի պայմանագրային զինծառայող Դմիտրի Սիդորենկոն է՝ Մինվոդիի շրջանի Նովոտերսկի բնակավայրից: Հետաքննության շրջանակում 10 մարդ է ձերբակալվել, սակայն ենթադրվում է, որ հիմնական կասկածյալը` վնասվածքը պատճառողը, 1991թ. ծնված հայազգի Միխայիլ Գրիգորյանն է, ում, ըստ Rosbalt-ի երեկվա տեղեկատվության, նախօրեին ձերբակալել են քաղաքի տարածքում։ 23-ամյա Գրիգորյանն արդեն խոստովանական ցուցմունք է տվել, իսկ նրա ընկերը՝ Կարեն Թովմասյանը, որը նույնպես մասնակցել է ծեծկռտուքին, դեռևս չի գտնվել։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին «Օպերա» կարաոկե բարում։ Վեճի էին բռնվել 5 հատուկջոկատայիններ և մոտ 25 տեղի բնակիչներ։ Ականատեսները պատմել են, որ վեճը ծագել է Գյումրիի ողբերգության մասին խոսակցությունների պատճառով։
մանրամասները` սկզբնաղբյուրում
