Ռուսաստանում ինքնաթիռ առևանգած 2 տղամարդիկ ձերբակալվել են
Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է 2 տղամարդկանց, ովքեր ՌԴ Տյումենի մարզի Իշիմ քաղաքում ինքնաթիռ էին առևանգել։
Այս մասին գրում է «Интерфакс»-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Տյումենի մարզում երկու ինքնաթիռ ինքնակամ լքել են օդանավակայանը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Իշիմի ԴՕՍԱԱՖ-ի՝ Բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերության, ավիասպորտային ակումբում:
Օդանավակայանից երկու մասնավոր՝ թռիչքներից հեռացված ինքնաթիռ է օդ բարձրացել՝ « Gardan GY-80-160» և «Як-52»: Ավելի ուշ «Як-52»-ը վայրէջք է կատարել Յալուտորովսկում՝ ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով: Դրանից անմիջապես հետո օդաչուն նստել է իր ընկերոջ վարած «Gardan GY-80-160»-ը և թռիչքը շարունակել անհայտ ուղղությամբ:
ТАСС-ը ՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնում է, որ ինքնաթիռը շարժվում է Մոսկվայի ուղղությամբ:
