Ռուսաստանում մեկնարկել է «Պրոմեթևս S-500» հակահրթիռային համակարգերի արտադրությունը
Ռուսաստանում սկսվել է նորագույն «Պրոմեթևս S-500» հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը․ РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
«Ռոստեխ»-ի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանն առայժմ չի վաճառի վերջին նորագույն զենքը «ոչ մի փողի դիմաց»՝ նշելով, որ համակարգերը հիմնականում կառուցվում են բանակի համար: Նրա խոսքերով, սպառազինության նորագույն արտադրանքի մեկնարկից հետո նոր հնարավոր կլինի քննարկել դրանց արտահանման հարցը: