Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը
NewsMedia.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Պյատիգորսկի շինություններից մեկում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, որի հետեւանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը:
