Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել. որոնվողների թվում է Խաչատուրյանը
Օխոտի ծովում նախօրեին կործանված ուղղաթիռի 5 ուղևորների ճակատագիրը մնում է անհայտ: Նրանց որոնումները շարունակվում են:11 մարդ, այդ թվում անձնակազմի 3 անդամներ փրկվել են:Ըստ ռուսական LifeNews-ի հրապարակած նախնական ցուցակի՝ որոնվողների թվում է նաև «ՎՏԲ-լիզինգ» ընկերության անվտանգության ծառայության տնօրեն Ստանիսլավ Խաչատուրյանը: Նրանից բացի, առայժմ հայտնի չեն ընկերության գլխավոր տնօրենի տեղեկալի և ևս երեք աշխատակիցների ճակատագրերը:
