Ռուսաստանը 126 հազար միգրանտի ընդունելու որոշում է կայացրել
Ռուսաստանը հաջորդ տարի 126 հազար միգրանտ կընդունի: Կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 21-ին, սահմանել է երկրում արտասահմանցի աշխատողների ժամանակավոր կեցության թույալտրման քանակը 2015թ.-ին: Այս մասին հայտնում է «Նեզավիսեմայա գազետա»-ն:
Ամենից շատ թույլատրություն ստացել են Կենտրոնական դաշնային շրջանը՝ 38,1 հազար, Մերձվոլգյան շրջանը՝ 23,7 հազար և Սիբիրյանը՝ 20 հազար մարդ:
Փոխանցվում է, որ որոշումն ընդունվել է հիմնվելով շրաջաններից եկող առաջարկների վրա՝ հաշվի առնելով միգրացիոն իրավիճակը և տնտեսական դրությունը:
Այս տարվա համար Ռուսաստանի նախարարների խորհուրդը հաստատել էր 95,8 հազար թույլատրություն:
