Ռուսաստանը 2016 թվականից կդադարի Ադրբեջանին մարտական մեքենաներ տրամադրել
Ռուսական БМП-3 մարտական մեքենաների տրամադրումն Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի. տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ «Տրակտորային գործարաններ» կոնցեռնի ներկայացուցիչների հղումով: Մարտական մեքենաների տրամադրումն Ադրբեջանին կավարտվի 2016-ին»,-ասել է նա: Ռուսաստանն ու Ադրբեջանը զենքի խոշոր խմբաքանակի վաճառքի հարցում պայմանավորվել էին 2010 թվականին: «Ռոսօբորոնէքսպորտում» հաղորդել են, որ պայմանագրերի փաթեթի ավարտը պլանավորված է 2017 թվականին:
