Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների մրցավազքում.ՌԴ նախագահ
Ռուսաստանը չի ներքաշվի սպառազինությունների մրցավազքում, այլ կշարունակի աշխատել ըստ նախանշված ծրագրերի: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ծովում, այս դեպքում՝ Միջերկրականում «Իջիս» համակարգի, Ռումինիայում ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն անվտանգության միջազգային համակարգը խարխլելու եւ սպառազինությունների նոր մրցավազքի մեկնարկի լրացուցիչ քայլեր են: Մենք չենք ներքաշվի այդ մրցավազքում:»,- ընդգծել է նախագահը:
