Ռուսաստանը չի պատրաստվում տալ Յանուկովիչին
Ռուսաստանը չի տա Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա ընտանիքի անդամներին Կիևի նոր իշխանություններին: Համաձայն իրավապաշտպան մարմինների հայտարարության՝ դրա համար ոչ մի օրինական հիմք չկա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապաշտպան մարմիններում իր անանուն աղբյուրին:
«Յանուկովիչի և նրա հոր, ինչպես նաև Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների Ուկրաինայի նոր կառավարության հսկողության տակ հանձնելու հնարավորությունը գործնականում հավասար է զրոյի: Ոչ մի օրինական հիմք այդ փոխանցման համար գոյություն չունի»,-հայտարարել է լրատվական գործակալության աղբյուրը:
Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ Ինտերպոլը հրաժարվում է Ուկրաինայի նախկին նախագահին և նրա բարեկամներին ընդգրկել հետախուզության մեջ գտնվողների ցանկում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում այն ամսին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի քաղաքացիություն է շնորհել Վիկտոր Յանուկովիչին, Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովին և այլ պաշտոնյաների: Ի պատասխան այս լուրերի պաշտոնական Կրեմլը հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ:
