Ռուսաստանը կորցնում է Բաքուն
Panorama.am-ը գորւմ է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կտրուկ քննադատություն է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին` հայտարարելով, որ Սիրիայի քրդերին աջակցելու ամերիկյան քաղաքականությունը պատճառ դարձավ, որ «արյան գետեր հոսեն»: Մոսկվայի հետ վիճած, իսկ այժմ Վաշինգտոնի հետ հակադրվող Էրդողանը հայացքն ուղղել է էթնիկապես Թուրքիային մոտ Ադրբեջանի ուղղությամբ: Բաքուն գնալով ներգրավվում է սիրիական հակամարտության մեջ և վաղ թե ուշ նա ստիպված կլինի ընտրություն կատարել Կրեմլի և Անկարայի միջև: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Պարբերականը հիշատակել է Սաուդիան Արաբիայի առաջարկը Ադրբեջանին «Իսլամական պետության» դեմ կոալիցիային միանալու մասին, ապա մեջբերել է Իլհամ Ալիևի այցը Լոնդոն, և ապա` Էրդողանի այցը Ադրբեջան` մեկնաբանելով, որ Բաքվի ներգրավումը Սիրիական հակամարտության հիմնական խաղացողների շարքում նշանակում է մեկ հարց` արդյոք Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի վրա ազդեցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
