Ռուսաստանը ՆԱՏՕ-ին հակազդելու համար 3 նոր ստորաբաժանում կստեղծի.Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի աճող ուժերին հակազդելու համար Արևմտյան ռազմական շրջանում երկու, իսկ Հարավայինում՝ մեկ ստորաբաժանում կստեղծի. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն։
«Պաշտպանության նախարարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկում ռուսական սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի աճող ուժին հակազդելու համար։ Մինչև տարեվերջ երկու ստորաբաժանում կձևավորվի Արևմտյան ռազմական շրջանում, ևս մեկը՝ Հարավային շրջանում»,-ասել է Շոյգուն։
