Ռուսաստանը Սիրիայում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի 8000 օբյեկտ. Շոյգու
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում իրականացրել են մոտ 4000 մարտական թռիչք, ոչնչացված է ԴԱԻՇ-ի գրոհայինների ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 8000 օբյեկտ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ փոխանցում է Gazeta.ru-ն։
«Արդյունքում ԴԱԻՇ-ի ավազակային միավորումներին էական վնաս է հասցվել»,- ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ը վերահսկում է արաբական հանրապետության տարածքի 70 տոկոսը։
ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնացող ցանկացած ուժ պետք է անհապաղ ոչնչացնել։
