Ռուսաստանը Ղարաբաղում հասավ իր նպատակին
Ռուսաստանն ինչպես որ կա
Հետաքրքրություն է ներկայացնում ռուս փորձագետների տեղեկությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր ռազմական հակամարտության (պատերազմի) կապակցությամբ: Այդ պնդումները մասամբ կասկածելի են, ինչը խոստովանում են իրենք փորձագետները, սակայն անկասկած արտահայտում են Ռուսաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը:
Ադրբեջանին սպառազինության մատակարարումներով Ռուսաստանը փորձում է դնել շրջանակային որոշ պայմաններ, նախեւառաջ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների սահմանափակումը: Նկատի է առնվում ռազմական գործողությունների տեղայնացումը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ դրանց չտարածումը Հայաստանի տարածքում:
Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ Ռուսաստանը մտադիր է ինքզինքը հուսալի պատնեշել հնարավոր ռազմական հակամարտությունից: Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն անթույլատրելի է համարում Ռուսաստանի ներքաշումը տարածաշրջանային ռազմական հակամարտություններին, եւ այդ փորձագետների գնահատմամբ, դա վերաբերվում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլեւ Կենտրոնական Ասիային:
Հարցին, թե Ռուսաստանը հնարավոր հակամարտությունների «տեղայնացման» քաղաքականությունը որքանով է վարում Թուրքիայի հանդեպ, փորձագետները պատասխանել են, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ ձեւավորվել են ավելի լայն հարաբերություններ՝ սպառնալիքների դիտարկման ու հակամարտություններին վերաբերմունքի հարցերում:
մանրամասները՝ lragir.am-ում:
