Ռուստամ Գասպարյանը տեղյակ չէր, որ հոկտեմբերի 24-ին ազատամարտիկ է կալանավորվել
Shabat.am-ը գրում է. Ազատամարտիկների դաշինքի անդամ, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը տեղյակ չի, որ հոկտեմբերի 24-ին ոչ իշխանական եռյակի նախաձեռնած երթի ժամանակ ազատամարտիկ է ձերբակալվել:
«Ո՞ր ազատամարտիկը, ես չեմ լսել նման բան, ես տեղյակ չեմ: Հաստատ մեր դաշինքից չի եղել, թե չէ ես կիմանայի: Հաստատ ուրիշ առիթ է եղել ու երթի հետ կապ չի ունեցել»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:
