Ռուսուստանը պատրաստվում է զորք մտցնել Ղարաբաղ
«Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին»,- Բորդյուժա:
Politik.am: ՄԵՆԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալն է: Նման տեսակետ է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ձևաչափին:
Նիկոլայ Բորդյուժան նաև հայտարարել է.«Մենք անընդհատ Հայաստանից ստանում ենք տվյալներ ԼՂ հակամարտության գոտում սպանվածների և կրակոցների մասին: Բացի այդ՝ պետք է ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ, իրավիճակի սրման դեպքում իրավունք ունի լրացուցիչ ուժեր ստանալ»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզ ասում է, որ չնայած նրան, որ Ռուսաստանը և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին է զենք վաճառում, սակայն որպես ՀԱՊԿ անդամի՝ Հայաստանի հետ է լինելու ԼՂ հակամարտության սրացման դեպքում: Այս հայտարարությունը կարելի է նաև դիտարկել Ադրբեջանի հավակնությունների զսպման տեսանկյունից, քանի որ Ադրբեջանը տևական ժամանակ է շրջանառության մեջ է դնում ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների փոփոխության առաջարկը: Պաշտոնական Բաքուն կողմ է, որ Թուրքիան ներգրավվի ԵԱՀԿ մինսկի խմբում:
մանրամասն`այստեղ:
