Ռուզաննա Մուրադյանը դեմ է կուլակաթափությանը... VIDEO
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, դեմ է հնչեցվող այն տեսակետների հետ, թե պետք է մեծահարուստներին կուլակաթափ անել, եւ սպառազինել հայոց բանակը:
Պատգամավորը, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ. «Ամեն մեկը իր չափով պետք է կանգնի հայոց բանակի կողքին: Ես ընդհանարապես չեմ ընդունում այդ կուլակաթափություն ասվածը: Ավելի լավ է, պետականորեն միջոցներ գտնենք եւ ուղղենք բանակի սպառազինությանը, ինչը որ արվում է: Բացի դա, յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր քաղաքացիական պարտքը կատարոլ՝ ոչ միայն նյութապես, այլ նաեւ բարոյապես: Ամեն մեկը պետք է իր լուման ունենա՝ իր չափով»:
Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում:
