Ռուզաննա Խաչատրյանը հերքում է
Օրերս Politik.am-ը գրել էր, որ Պաշպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի կուսակցությունը կոչվելու է «Արդար Հայաստան»: Կուսակցության նպատակն է լինելու վեր հանել Հայաստանի սոցիալ-տնտեսական և պաշտպանական ոլորտներում արմատավորված խնդիրները:
Տիկին Խաչատրյանի ներկայացուցիչ Էդիտա Մելքոնյանը պատասխանելով մեր հրապարակմանը ասել է.«Ռուզաննա Խաչատրյանը հերքում է սույն թվականի նոյեմբերի 8-ին politik.am կայքում՝ «Սեյրան Օհանյանի կնոջ կուսակցությունը «Արդար Հայաստան» է կոչվելու» վերնագրով հոդվածում, հրապարակված տեղեկությունները». ասվում է Մելքոնյանի պատասխանում։
