Ռուզաննա Խաչատրյանը խորհրդակցություն է հրավիրել
Հոկտեմբերի 16-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ հրավիրվեց խորհրդակցություն «Հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների հիմնախնդիրները Զինված ուժերում» թեմայով: Խորհրդակցությանը մասնակցում էին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ասոցիացիայի մի խումբ անդամներ՝ այդ թվում՝ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, բ/ծ գնդապետ Տիգրան Ավետիսյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության պետի տեղակալ, մայոր Տիգրան Քոչարյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետի տեղակալ, բ/ծ փոխգնդապետ Արմեն Նազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Սողոյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մելիք-Փաշայանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը:
Նույն օրը Երևանի կայազորային հոսպիտալում ՊՆ Ռազմաբժշական վարչության պետի տեղակալ, բծ գնդապետ Տիգրան Ավետիսյանի հրավերով՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը հանդիպեց կենտրոնական ենթակայության զորամասերի բուժծառայության պետերի և ռազմաբժշկական զորամասերի հրամանատարների բուժգծով տեղակալների հրամանատարական հավաքի մասնակիցների հետ:
Մանրամասները կարդացեք amda.am կայքում:
