Ս. Խաչատրյանի թիկնապահը խուլիգանություն է կատարել եւ ստորագրությամբ ազատ արձակվել
Գիշերը ՀՀ ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանն, արդեն ազատության մեջ է, նրան ստորագրությամբ ազատ են արձակել:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ Զարզանդ Նիկողոսյանը ոստիկանության Կապանի բաժին բերման տարվել էր քաղաքացի Կարեն Աթաջանյանին պատկանող խանութի ապակին կոտրելու համար.
«Գիշերը Զարզանդ Նիկողոսյանը կոտրել է Կարեն Աթաջանյանի որդու խանութի դռան ապակին, նա քարով խփել, դռան ապակին կոտրել է ու ոստիկանները միանգամից բռնել են, տարել են բաժին»,- ԳԱԼԱ-ին փոխանցեց Արմեն Մալխասյանը:
Մանրամասն ` սկզբնաղբյուր կայքում, GalaTv.am
