Ս. Զատիկյանի սպանության գործով հարցաքննվել է ՛՛գաղտնի՛՛ վկան
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվում է Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Նարեկ Խաչատրյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Խաչատրյանը նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով Ստեփան Հակոբյանի հետ միասին Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով՝ դրդել ու պատվիրել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը:
33-ամյա Նարեկ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Սեդրակ Զատիկյանի սպանության փաստով քրեական գործը հարուցվել է 2006 թվականի հունիսի 22-ին՝ հենց պատվերով սպանության կատարման օրը:
Ըստ գործի նյութերի՝ 2006 թվականի հունիսին կազմակերպվել է Սեդրակ Զատիկյանի սպանությունը, պատվերի կատարումը ստանձնել է նախկինում դատված Արսեն Առուշանյանը:
Հունիսի 22-ին, ժամը 14-ն անց 45 րոպեի սահմաններում Արսեն Առուշանյանը «ԱԿՍ՛՛ ինքնաձիգով, շահադիտական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, Սեդրակ Զատիկյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ կրակոցներ է արձակել վերջինիս վարած «Մերսեդեսի՛՛ վրա:
Արդյունքում մեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը ու այդ պահին «Բանկի կռուգ՛՛ կոչվող խաչմերուկով անցնող պատահական անցորդ Կարինե Ս.-ն տեղում մահացել են:
Այս գործով 2007 թ-ին մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել Արթուր Հովհաննիսյանը և Լուսինե Ղևոնդյանը: Վերջինս արդեն ազատության մեջ է:
Այս գործով ցմահ ազատազրկման է դատապարտվել սպանության անմիջական կատարման համար մեղավոր ճանաչված Արսեն Առուշանյանը, ով Նարեկ Խաչատրյանի գործով նույնպես վկայի կարգավիճակ ունի, նրան լսելու համար դատարանն արտագնա նիստ է անցկացրել կալանավայրում:
2007 թվականի՝ օրինական ուժ ստացած դատավճռում արդեն իսկ ամրագրված է, որ Զատիկյանի սպանությունը կատարվել է Լեդի Հակոբի եղբորորդի Ստեփան Հակոբյանի և Նարեկ Խաչատրյանի դրդմամբ:
ՍտեփանՀակոբյանը2013 թվականիդեկտեմբերի9-ինդատապարտվելէ15 տարիազատազրկման:
Ուժի մեջ մտած այս դատական ակտով ևս ապացուցված է համարվել, որ Ստեփան Հակոբյանը նյութապես շահագրգռել է Արսեն Առուշանյանին, դրդել, պատվիրել է սպանել Սեդրակ Զատիկյանին:
Ներկայումս դատարանի առաջ կանգնած է ըստ մեղադրանքի՝ երկրորդ պատվիրատուն՝ Նարեկ Խաչատրյանը, ով նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Շարունակվում է վկաների հարցաքննությունը:
Դատարանը դռնփակ պայմաններում հարցաքննում է այն երկու վկաներին, որոնց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածների կարգով որոշվել էր պաշտպանության միջոցներ իրականացնել:
Հարցաքննվել է վկա Գ.-ն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վկան պնդել է իր նախաքննական ցուցմունքը: Ըստ ուժի մեջ մտած դատական ակտում ամրագրվածի՝ վկա Գ.-ն գործի նախաքննության ժամանակ հայտնել է, թե 2006 թ.-ին ծանոթացել է Արսեն Առուշանյանի հետ:
2007 թվականի հունիսին Արսենը զանգել է իրեն, հանդիպել են Ջրվեժ կոչվող թաղամասում: Արսենը խնդրել է իրեն տանել Արամուս: Այնտեղ կանգնել են Արսենի մատնանշած տան մոտ, Արսենն իջել է մեքենայից, մոտեցել է դարպասներին, բայց տանը մարդ չի եղել: Երևան վերադառնալու ճանապարհին Արսենն անընդհատ զանգել է ինչ-որ մեկին, բայց չի կարողացել հետը կապ հաստատել:
մանրամասները՝lakmoes.am-ում:

