Սաակաշվիլին կոչով դիմել է ուկրաինացիներին
Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցերում իրենց լուսանկարները ֆրանսիական դրոշով փոխարինած ուկրաինացիներին կոչ է արել դրանք փոխարինել Ուկրաինայի դրոշի նկարներով:
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:
«Ֆրանսիայում մեծ ողբերգություն է տեղի ունեցել, և մենք համերաշխ ենք, սակայն մենք անգամ մի րոպե չպետք է մոռանանք, որ մեր հերոսներն այս օրերին շարունակում են զոհվել երկրի արևելքում։ Ես կարծում եմ, որ ուկրաինացիները պարզապես պարտավոր են ֆրանսիական դրոշները փոխարինել ուկրաինականներով»,-գրել է Սաակաշվիլին։
