Սաակաշվլինի մտադիր է Օդեսան վերածել Մոնտե Կառլոյի
Ուկրաինական Օդեսայի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ երկրամասում պետք է օրինականացվի խաղատների բիզնեսը, ինչը հնարավորություն կտա հսկայական գումարներ բելեր տեղի բյուջե:
«Պետք է այդպես անել, ևս վստահ եմ, որ խաղատների բիզնեսը պետք է օրինականացվի, անկախ դրանից, թե ով ինչ է մտածում»,-ասել է նա:
Սաակաշվիլիի խոսքերով, Ուկրաինայում այդ բիզնեսը գոյություն ունի և ապրում է իրավապահ մարմինների «տանիքի» տակ. «Օդեսայում մի քանի անօրինական խաղատուն կա, Կիևում նույնպես: Ում ենք մենք հիմարի տեղ դրել»,-հավելել է Վրաստանի նախկին նախագահը, ով մտադիր է այս եղանակով հարստացնել Օդեսայի բյուջեն:
