Սահամանադրության նոր տարբերակը երկու կետեր ունի, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում
Արդեն որերորդ մարդուց լսում եմ Սահմանադրության բարեփոխումների միևնույն երկու կետերի վերաբերյալ, որոնք չեն կարող չանհանգստացնել ոչ մի ադեկվատ մարդու։ միանգամից ասեմ, որ ինձ Սահմանադրության քաղաքական մասը քիչ է հետաքրքրում, քանի որ չեմ կարծում, որ քաղաքական համակարգը սկսի գործել ավելի լավ, կամ էլ ավելի վատ՝ անկախ նարնից, ինչ գրված կլինի Սահմանադրությունում։
Իսկ անհանգստացնող կետերը կապված են «փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը» ինչպես նաև «երեխաների իրավունքներին» վերաբերող կետերին։ Ինչպես ինձ բացատրեցին, առաջինի դեպքում առկա ձևակերպումները դե ֆակտո հնարավորություն են տալիս, որպեսզի Հայաստանում միասեռ ամուսնությունները օրինական կարգավիճակ ստանան։ Կարծում եմ, որպեսզի նման տարընթերցումներից խուսափենք, պետք է սահմանադրության մեջ առանձին կետով ու հստակ նշվի, որ ամուսնությունը՝ ՏՂԱՄԱՐԴՈւ և ԿՆՈՋ միություն է։
Երկրորդ պարագայում մտավախությունն այն է, որ Սահմանադրության նոր փաթեթը ահավոր հեշտացնում է երեխաներին ընտանիքներից խլելը, իսկ էն որ արևելյան Եվրոպան ու հետխորհրդային պետությունները որոշ ուժեր դիտարկում են, որպես նոր ռազմավարական ռեսուրսի՝ որդեգրման ենթակա երեխաների «հումքային» կցորդ։ Նաև հարցեր են առաջացնում առհասարա «ընտանիք» սոցիալական ինստիտուտի աղավաղումը, կամ էլ առնվազն այդ աղավաղումը հնարավոր դարձնող լղոզվածությունը։
Այ էս երկու կետերը սկզբունքային նշանակություն ունեն գոնե ինձ համար ու ես մեծ հաշվով թքած ունենալով, թե ինչ կորոշեն ընտրությունների ու կառավարման ձևի մասով, ակնկալում եմ, որ նշված անհանգստություններ առաջացնող կետերը կհղկվեն ու կհստակեցվեն՝ տալով սպառիչ պատասխան, որ վերոնշյալ մտահոգությունները սին են ու տարընթերցումներ առաջանալ չեն կարող հետագայում։
