1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սահմանադրություն՝ առանց սահմանների...

Իսկ ինչ անել այն դեպքում, երբ երկու «սրոկ» արդեն նախագահ ես «նստել»...

Սահմանային հարցերում հայ ժողովրդի բախտը երբեք էլ չի բերել: Դարեր շարունակ մեր դժբախտ երկրի սահմանները գնալով նեղացել են, շագրենյան կաշվի նման մտել, և հիմա՝ «ծովից ծով»-ից մի խղճուկ ցամաք է մնացել: Սահմանակից երկրների մեջ էլ մեկ բարեկամ անգամ չունենք՝ իսկ թշնամիներ՝ խնդրեմ: Ադյունքում՝ օրնիբուն ծագող սահմանային միջադեպեր՝ երիտասարդների կորուստ, վախ, և սեփական սահմանները պաշտպանելու ցանկության կայուն բացակայություն՝ բնակչության մի ստվար հատվածում: Այս ամենը բավական չէր՝ հիմա էլ սեփական սահմանադրության հետ չենք կարողանում հաշտվել:

Կան չէ՞ երկրներ, որ մի 200 տարի իրենց գլխավոր օրենքին ձեռք չեն տվել՝ և ոչինչ, լավ էլ ապրում են: Իսկ մենք՝ չենք կարող, որովհետև մերն՝ ուրիշ է, մենք երկուսով երեք երգ ենք երգում, երկու հայը քիչ է, իսկ երեքն՝ արդեն ամբոխ է, յուրաքանչուր հայը իրեն նախագահ է զգում, իսկ երկու նախագահներին էլ մեկ սահմանադրությունը չի բավականացնում: Այսինքն՝ որքան նախագահ՝ այդքան էլ սահմանադրություն: Այնպես որ, կամ պետք է նախագահների թիվը սահմանափակել, կամ էլ անսահման անգամ փոխել սահմանադրության դրույթները:
Ի վերջո, հայտնի ճշմարտություն է՝ եթե չես կարողանում օրենքով ապրել, ապա պետք է փոխես օրեքը: Թեկուզ դա երկրի գլխավոր օրենքը և ինքնիշխանության երաշխավորը լինի: Որովհետև, ինքնիշխանությունը ոչ մեկին չի հետաքրքրում՝ ամեն մեկի համար կարևորն այն է, որ ինքը և միայն ինքն ինշանություն ունենա:

Իսկ ինչ անել այն դեպքում, երբ երկու «սրոկ» արդեն նախագահ ես «նստել» ու սահմանված կարգի և պայմանավորվածության համաձայն պետք հեռանաս:Կրկին հանգում ենք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը: Իհարկե, կարելի է նաև երկուսը երեք դարձնել, բայց դե դրսում ի՞նչ կասեն՝ գուցե և չհասկանան՝ դրամաշնորհ-վարկերից զրկեն: Ուրեմն՝ այլ բան է պետք մտածել: Ի վերջո, ի՞նչ կարևոր է, թե ինչպես կկոչվի պաշտոնը՝ նախագա՞հ թե՞ ազգային ժողովի նախագահ՝ իմաստը հո նունն է ՝ անսահման իշխանություն, ընտանիքի եղած չեղածը պահելու՝ բազմապատկելու առիթ, շրջապատի մարդկանց իրենց տեղը դնելու հնարավորություն:

Հետո հարց է ծագում՝ մի երկրի համար, որի բնակչությունը երկրաչափական տեմպերով քչանում է, երկու համապետական ընտրությունը շա՞տ չէ: Որքան գումար կարող ես հավաքել այդ մի բուռ մարդկանցից, որ համ քեզ չնեղացնես, համ էլ նրանց բաժանես՝ իրենց խղճուկ, ձայների դիմաց: Ճիշտ է, ընտրողի ձայնի արժեքը՝ ի տարբերություն այլ ապրանքների գնի, գրեթե չի բարձրանում, բայց՝ ամեն դեպքում: Ավելի լավ չէ՞ երկու ծախսը մեկ դռնով հանենք, բավարարվենք խորհրդարանական ընտրություններով, երկրի երկրորդ պաշտոնը դառնա առաջինը, երկու աթոռի փոխարեն լինի մեկը, մարդը մի աթոռը փոխի մյուսով, և դրանից բացի ոչինչ չփոխվի՝ իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Եվ ի՞նչ վատ բան կա այս ամենի մեջ, եթե սովորական մարդու համար միևնույն է ոչինչ չի փոխվի՝ կյանքը ինչպես միշտ կշարունակի թանկանալ, իրավիճակը կմնա տաղտկալի, իսկ սահմանները՝ խոցելի: Բայց արի ու տես, որ ոմանք դեմ են: Այս իրավիճակի պատճառը շատ պարզ է՝ իր նորագույն պատմության մեջ երկիրը երեք նախագահ է ունեցել, և հիմա երեքն էլ միաժամանակ ուզում են նախագահ լինել: Այդպես չի լինում, և այստեղ արդեն ոչ մի սահմանադրական բարեփոխում-չարեփոխում չի փրկի: Դե իսկ փորձն էլ ցույց է տալիս, որ աթոռը ավելի հեշտ է պահում նա, ով դրա վրա նստած է:

Այնպես որ, կհավաքվենք, կխոսենք, կլսենք և տուն կդառնանք՝ մեր հին գազօջախների մոտ: Հետո կգա 15 թիվը, մենք ցեղասպանության 100-ամյակ կնշենք, և այդ ոգևորության տպավորության տակ էլ մեր ձայնը կտանք հօգուտ նոր սահմանադրության ու պառլամենտական կարգի: Հետո մեզանից ոմանք կհասկանան, որ էլ չեն դիմանում ու կլքեն հայրենի երկրի սահմանները, իսկ մնացածն էլ՝ նոր սահմանադրության պայմաններում կշարունակեն իրենց ազատ անկումը դեպի անսահման աղքատություն ու հիասթափություն: Դե իսկ ընտրյալները կշարունակեն իրենց հաղթական երթը դեպի Forbes-ի էջերը: Ինչ փույթ, որ այս ամենի հետևանքով իրականանալի են դառնում որոշ սահմանակից և անգամ ոչ սահմանակից հարևան-բարեկամ երկրների երազանքները, այն է՝ անմարդաբնակ տեսնել «Հայաստան» կոչվող այս բաղձալի տարածքը: Եվ այդ պարագայում պատմության գիրկը կանցնեն և երկիրն իր սահմաններով հանդերձ, և, առավել ևս, նրա բոլոր հին ու նոր սահմանադրությունները:

Կարապետ Մարգարյան

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan