1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սահմանամերձ համայնքներում բացվել է երկու նորակառույց ամբուլատորիա

 

 

Սահմանամերձ Ոսկեվան և Բագրատաշեն համայնքների բնակչությունն այուսհետև առողջության առաջնային պահպանման օղակում բուժօգնություն կստանա նորակառույց կենտրոններում:

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում կառուցված ամբուլատորիաների բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

«2014 թվականի հունիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեր մանկապարտեզ այցելության ժամանակ հանձնարարական տվեց, որ գյուղում կառուցվի նաև ամբուլատորիա և համայնքային կենտրոն: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները ներկայացան համայնք: Մեկ տարին չլրացած` մայիսին ստորագրվեց շենքի կառուցման ավարտական ակտը»,-ասաց Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը` համայնքի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարին, ՀՀ կառարավարությանը և առողջապահության նախարարությանը սահմանամերձ համայնքին աջակցելու և կարևոր բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար:

Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը, պատվաստումների որքան ծածկույթ է ապահովվում, բնակչությանն ինչպես են հասցվում անվճար հատկացվող դեղերը:

Նա անդրադարձավ նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին, մասնավորապես` սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում:

Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ քայլեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում բուժօգնությունը որակյալ և հասանելի դարձնելու ուղղությամբ, ինչը կնպաստի մարզերում առողջապահական համակարգի զարգացմանը և բնակչության շրջանում վստահության ձևավորմանը:

Ամբուլատորիաներն ընդգրկվել են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում: Ոսկեվանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԱԱՊԿ) սպասարկում է Ոսկեվան, Բաղանիս և Ոսկեպար համայնքների շուրջ 2700 ազգաբնակչության: 2006թ. Ոսկեվանի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ինչպես նաև ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր: ԱԱՊԿ-ն նախկինում տեղակայված էր չգործող մանկապարտեզի վթարային շենքում, զբաղեցնում էր մոտ 90 մ2 տարածք (5 սենյակ): ԱԱՊԿ-ի շենքը չուներ ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգեր: 2006թ. ընթացքում ԱԱՊԿ-ում համայնքի աջակցությամբ կատարվել էին կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ:

2007-2008թթ. Լոս Անջելեսի բժիշկների միության աջակցությամբ սկսվել էին Ոսկեվանի ԱԱՊԿ-ի նոր շենքի կառուցման աշխատանքները, որոնք 2011թվականից դադարեցվել էին: Վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ԱԱՊԿ-ի նոր շենք: Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2014թ. նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, Ոսկեվան համայնքում ներդրվել է շուրջ 57,3 մլն ՀՀ դրամ: Բագրատաշենի ԱԱՊԿ-ն սպասարկում է Բագրատաշեն, Դեղձավան, Պտղավան, Դեբետավան համայնքների շուրջ 4635 ազգաբնակչության: 2006թ. Բագրատաշենի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի երկու բժիշկ և չորս բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

ԱԱՊԿ-ի նախկին շենքը կառուցվել էր 1946 թվականին և զբաղեցնում էր շուրջ 500 մ2: Շենքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Շենքի ծածկը փայտյա էր, տանիքը գտնվում էր քայքայված վիճակում:

Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք:

Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2014 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ, Բագրատաշեն համայնքում ներդրվել է շուրջ 53.3 մլն ՀՀ դրամ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ամբուլատորիաներին փոխանցվեցին մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և բժշկական պարագաներ:

 

 
 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan