Սահմանամերձ Ջուջևանում որդին մորը կախված է հայտնաբերել
Երեկ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի սահմանամերձ Ջուջեւան գյուղում: 70-ամյա կինն իրենց տանը կից ցախանոցում ինքնասպանություն է գործել՝ պարանով կախվելով: Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ կինն առողջական խնդիրներ ուներ, և հնարավոր է` հենց դա էլ եղել է նրա ինքնասպանության պատճառը: Գյուղապետի խոսքով՝ նրան հայտնաբերել է որդին:
Մանրամասները՝yerkir.am-ում
