Սահմանային լարվածությունը զգալիորեն նվազել է
Սահմանային իրավիճակը վերահսկելի է ու վերջին երկու շաբաթների ընթացքում լարվածությունը զգալիորեն նվազել է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ հատկապես նվազել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խոշոր տրամաչափի զինատեսակներից.
«Կրակոցներն ականանետերից շատ քիչ են»,- ասաց նախարարը:
