Սահմանային շարունակվող ցնցումներն Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետեւանք են. Նիկոլ Փաշինյան
Սահմանային շարունակվող ցնցումներն Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետեւանք են, ինչը 2014-2016 թվականներին հանգեցրեց հարյուրավոր զոհերի եւ 800 հեկտար տարածքի կորստի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանային շարունակվող ցնցումներն Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետեւանք են, ինչը 2014-16 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի եւ 800 հեկտար տարածք կորստի: Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել։
Սերժ Սարգսյանը, որը 800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար՝ զոհերից խուսափելու նկատառումով, շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:
