Սահմանին երկու զոհ ունենք
Այս թեմայով
- Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան օրը նրան հողին են հանձնելու.VIDEO
- Զինծառայող Միքայել Թորոսյանի հոգեհանգստի արաողությանը ներկա են եղել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը
- Նոր մանրամասներ հակառակորդի կրակոցներից զոհված 2 զինծառայողների մասին. որտեղի՞ց էին զոհված հերթական հերոսները
Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից՝ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
