Սահմանին գիշերը լարված վիճակ էր. Հակառակորդը 200-ից ավելի կրակոց է արձակել
Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը լարված վիճակ էր:
Այս մասին Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը՝ արձակելով ավելի քան 200 կրակոց: Հայկական կողմը ստիպված է եղել տեղ-տեղ կրակահերթ բացել՝ լռեցնելով հակառակորդին:
Տուժածներ չկան:
