Սահմանին հայ զինծառայող է զոհվել
Ադրբեջանական կողմի կրակոցից, այսօր՝ հունվարի 17-ին, քիչ առաջ զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ զինվորը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:
Նրան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած վիճակում:
