Սահմանին իսկապես լարվածություն կա. Հովիկ Աբրահամյան
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ տեղյակ է այսօր հայ ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերից:
«Տեղյակ եմ, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են լսվել: Իրավիճակը վերահսկվում է: Պաշտպանության նախարարի հետ խոսել եմ այդ մասին, նա ներկայացրել է իրավիճակն ու ասել, որ իսկապես լարվածություն կա: Իրավիճակն ուսումնասիրվում է եւ շուտով ՊՆ կողմից կլինի հատուկ եզրակացություն»,-նշել է վարչապետը:
