Սահմանին վիճակը լարված է. Հակառակորդը կիրառել է 60 եւ 82 մմ ականանետեր
Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, հակառակորդը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը: Այս մասին shabat.am - ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ թե արցախյան, թե ՀՀ հատվածում՝ Տավուշի մարզ, հակառակորդը շարունակում է լարված պահել վիճակը՝ հաճախակի խախտելով հրադադարի ռեժիմը: Ավելին՝ մի քանի անգամ հակառակորդը կիրառել է 60 եւ 82 մմ ականանետեր, ինչը ըստ էության լարվածության նոր մակարդակ է:Հրադաթարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը անարձագանք չի թողել:
