Սահմանին վիրավորված զինծառայողի վիճակը կայուն է. արհեստական շնչառության ապարատն անջատել են
Տավուշի մարզում սեպտեմբերի 1-ին հակառակորդի կողմից վիրավորված 22-ամյա Գոռ Գեւորգյանի վիճակը դեռ ծանր է, սակայն կայուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ Արամ Ասատուրյանը:
«Այսօր անջատել են արհեստական շնչառության ապարատը, գիտակցության է եկել, թեեւ վիճակը շարունակում է ծանր մնալ»,- ասաց նա:
Մանրամասները՝news.am-ում
