Սահմանին զոհված զինծառայողի ընտանիքը տուն չունի, Աշտարակում տնակում են ապրում (Ֆոտո)
ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանի ընտանիքի անդամները քաղաքի Մուղնի թաղամասում տնակում են ապրում:
«Խելոք, աշխատող մարդիկ են: Տուն չունեն, մեծահարուստի պատկանող, անասնագոմեր ու թռչնանոց կա, այդտեղ են աշխատում, նույն տարածքում էլ տնակում ապրում են»,- NEWS.am-ին ասաց նրա ծանոթներից մեկը՝ նշելով, որ նրանց ընտանիքը սոցիալապես անապահով էր:
Նշենք, որ Հովհաննեսը ծնունդով Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից էր, երկու քույր եւ մեկ եղբայր ունի: Նրանց ընտանիքը տարիներ առաջ Արեւիկից տեղափոխվել է Աշտարակ:
Նշենք, որ զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

մանրամասն՝ այստեղ:
