Սակավամիտ 16-ամյա պատանին սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել մանկահասակ աղջկա նկատմամբ
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց 16-ամյա պատանու գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործով ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել 2014 թվականի նոյեմբերին: Այդ դատավճռի դեմ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:
Դեպքը տեղի է ունեցել հարավային մարզերից մեկում: 16-ամյա տղան սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս աղջնակի նկատմամբ:
Գործի քննության ընթացքում տղան ընդունել է, որ կատարել է մեղսագրված արարքը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Աղջնակի նկատմամբ կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ երեխայի կուսաթաղանթը խախտված չէ:
Գործի քննության ժամանակ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ 16-ամյա պատանու մոտ ի հայտ է բերվել թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, սակավամտություն՝ անձի աննշան վարքային խանգարումներով: Պատանին ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:
Դատահոգեբանական փորձագետի եզրակացությամբ՝ մտավոր հետամնացության պատճառով փորձաքննվողը մտավոր ու հոգեկան զարգացման մեջ հետ է մնում իր տարիքից, ինչն ազդում է նրա գործողությունների, դրանց հետևանքները լիարժեք գիտակցելու, իրեն հաշիվ տալու կարողությունների վրա:
Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալ պատանուն մեղավոր ճանաչելով մեղսագրված արարքի համար՝ նրա հոգեկան ու մտավոր խնդիրները հաշվի էր առել որպես բացառիկ հանգամանքներ ու նրա նկատմամբ սահմանել էր օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ազատազրկում:
Այս դատավճռի դեմ բերած վերաքննիչ բողոքով մեղադրող դատախազը պահանջել էր խստացման առումով պատժի մասով փոփոխել դատավճիռը, պատանուն մեղավոր ճանաչել ու դատապարտել… 7 տարի ազատազրկման:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը իր բողոքում նշել էր, թե իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 24 հոդվածի 3-րդ մասի. «Եթե անձը հասել էքրեական պատասխանատվության համար օրենքով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարելու դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության»:
Պաշտպանն իր բողոքում խնդրել էր նաև քրեական գործի վարույթը չկարճելու դեպքում գոնե պայմանական դատապարտություն կիրառել տղայի նկատմամբ:
Անգամ տղայի դեմքին նայելով՝ անհնար էր պատկերացնել, որ նա նույնիսկ մեկ օր կարող է կալանավայրում գտնվել, էլ ո՞ւր մնաց՝ երկու կամ, ինչպես մեղադրողն էր միջնորդում՝ յոթ տարի…
մանրամասները` 1-in.am-ում:
