Սակրավորները ականազերծել են Ստեփանակերտի տարածքի կեսից ավելին
Սակրավորներն անցած շաբաթների ընթացքում պայթունավտանգ առարկաներից մաքրել են Ստեփանակերտի տարածքի կեսից ավելին և հույս ունեն մինչև ընթացիկ տարվա վերջ ավարտին հասցնել աշխատանքները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:
«Մաքրվել է Ստեփանակերտ քաղաքի արդեն կեսից ավելին։ Այժմ աշխատում ենք ծայրամասում»,- տեղեկացրել է Մեսրոպյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Ստեփանակերտի կենտրոնական մասն ամբողջովին մաքուր է ռազմամթերքից։
«Այստեղ խիտ բնակեցված շրջան է, պետք է մաքրել, քանի որ մարդիկ վերադառնում են արդեն։ Հուսանք, որ մինչև տարեվերջ կհաջողվի մաքրել։ Մենք պետք է աշխատանքներն ավարտենք Ստեփանակերտում, որից հետո անցնենք Մարտունու շրջան, հետո՝ Մարտակերտի շրջան»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
