Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին, թե՞ այգեստանցի 37-ամյա տղամարդն է BMW X6 -ով «գրավել» մայթերը.video
Ինչքան էլ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում «վայ վարորդներին» հայտնաբերելու ուղղությամբ, միևնույնն է, շատ վարորդներ ասես անուղղելի լինեն և ժողովրդական ասացվածքը՝ «Սևին սապոնն ինչ անի, խևին` խրատը», կամ «Կարմիր կովը կաշին չի փոխին» , կարծես որոշ վարորդների համար ասված լինի: Այսօր՝ մայիսի 25-ին, BMW X6 մակնիշի 60 ՕԼ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն դնելով «անհաղթ աքլորի» տեղ, Խանջյան փողոցում «թառել» էր հետիոտների համար նախատեսված մայթին և միայն 30 րոպե անց վարորդը հեռացավ մեքենայով, անցնելով հետիոտնի համար նախատեսված մայթով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածներն ասում էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն՝ 29-ամյա Վարդան Հովհաննիսյանին: Սակայն ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Այգեստան 9 փողոցի բնակիչ 37-ամյա Արման Ասատրյանի անվամբ, ու քանի որ քաղաքացիները նման մարդկանց ավելի շատ ճանաչում են ավտոմեքենայի համարանիշով, շփոթում են, Ս. Ալեքսանյանի քրոջ տղայի ավտոմեքենան «Պորշ Կայեն» է և համարանիշները 06 ԼՍ 006 է:
