Սամվել Ալեքսանյանն ու իր կինը անկողին չեն մտնում, եթե բարեգործություն արած չեն լինում. Մանկավարժ
Այսօր «Նիգ Ապարան» հայրենակցական միություն հասարակական կազմակերպության 6-րդ համագումարի ժամանակ կազմակերպության նախագահ վերընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս մասին գրում է Առավոտ.am-ը:
Նրան յուրահատուկ շնորհավորեց Դանիել Վարուժանի անվան դպրոց տնօրեն Օֆելյա Պետրոսյանը: «Դու մեր լույս, հոգի: Խնդրում եմ լավ ծափահարեք նրան»,- ասաց դպրոցի տնօրենը: Արդեն համագումարից հետո շարունակեց պատգամավորի գովքը.«Հայրենակցականի համար ամեն ինչ անում է: Հայրենակցականի զորավիգն է, նեցուկն է: Բարեգործն է բոլորի, հայոց բարեգործն է: Նա երբեք չի ցանկանում ցուցադրել իր արածը, եթե նրա բոլոր բարեգործությունները մեկիկ-մեկիկ թվարկենք ու վերածենք ֆիլմի, շաբաթներ կտեւի: Գիտե՞ք՝ ինչ օգնություն է տալիս դպրոցներին, սերուցք աշակերտներին»: Մեր հարցին՝ ինչի՞ համար է օգնություն տալիս, ասաց. «Բարի գործի համար, որ իր աշխատածը իրեն հալալ լինի, իր աշխատածը առ Աստված լինի: Նա այնպիսի գերդաստան է, եթե մի օր բարեգործություն չանեն, ոչ իր մայրը, ոչ ինքը, ոչ էլ իր կինը անկողին չեն մտնի»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:
