Սամվել Ալեքսանյանը պատրաստ է գնալ առաջին գիծ
Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների Եռաբլուրում է գտնվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով լրագրողների հետ զրույցում բանակին առաջին հերթին ուժ մաղթեց: Նա նշեց, թե ծառայել է բանակում: Այն հարցին, թե ինչ հետաքրքիր դրվագ կհիշի բանակային կյանքից, Ս. Ալեքսանյանը պատասխանեց.«Լիքը բան կհիշեմ»: Իսկ այն հարցին, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է գնալ առաջին գիծ, նա հայտարարեց. «Ինչի՞ պետքա չգնամ»:
