Սամվել Կարապետյանը չի գնել ՀԷՑ-ը
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է անպայման գնել ՀԷՑ-ը, որպեսզի ինչ-ինչ զարգացումների դեպքում դրանք չազգայնացվեն, քանզի մենաշնորհային կարգավիճակ ունեցող ՀԷՑ-ի վարկային պարտավորությունների փաթեթն անչափ մեծ է:
Slaq.am-ի տեղեկություններով ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը հրաժարվել է գնել ՀԷՑ-ը, քանի որ դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը: Չնայած դրան, Սամվել Կարապետյանը հորդորել է աուդիտ մտցնել ՀԷՑ-ում՝ պարզելու, թե ինչ է իրականում կատարվում այնտեղ:
Մեր տեղեկություններով, բացի Սանվել Կարապետյանից, ՀԷՑ-ով հետաքրքրված է ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Կամո Ավագումյանը, ով հանդիսանում է ՛՛Ավալոն՛՛ ընկերության սեփականատերը: Չի բացառվում, որ հենց նա գնի ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը:
