Սանկտ Պետերբուրգում ռելեի պահարանի հրկիզման պատճառով վեց էլեկտրագնացք է կանգնեցվել
Օկտյաբրսկայա երկաթուղու ֆիննական ուղղությամբ մայիսի 4-ի առավոտյան վեց քաղաքամերձ գնացքներ ռելեի պահարանի հրկիզման պատճառով կանգնեցվել են։ Այս մասին ասվում է Օկտյաբրսկայա երկաթուղու կայքում։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Նովայա Դերեւնյա-Լախտա կայարանների հատվածում։
Հրդեհի հետեւանքով Բելոոստրովից Սանկտ Պետերբուրգ մեկնող 6056, 6058, 6060, 6062 քաղաքամերձ գնացքները, ինչպես նաեւ հակառակ ուղղությամբ ընթացող թիվ 6001, 6005 գնացքները 30 րոպեով կանգնեցվել են։
Օկտյաբրսկայա երկաթուղում հիշեցրել են, որ ռելեի պահարանի հրկիզման համար կատարողին սպառնում է քրեական պատիժ։ Քաղաքացիներին կոչ են արել նաեւ նմանատիպ եւ այլ կասկածելի դեպքերի մասին հայտնել իրավապահներին։
