Սանտա Կլաուսը գտնվում է հետախուզման մեջ՝ փոստը թալանելու համար
Ավստրալիայում ոստիկանությունը փնտրում է Սանտա Կլաուսի հագուստով այն տղամարդուն, ով թալանել է փոստը:
Նա մտել էր Օուք Փարքում գտնվող փոստը և աշխատակիցներից պահաջել այնտեղ գտնվող գումարը:
Աշխատակցուհին հանձնել է նրան գումարը, իսկ վերջինս այն տեղավորել է Սանտա Կլաուսի կարմիր տոպրակի մեջ:
Սանտա Կլաուսի ձեռքին ատրճանակ է եղել, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
