Սարգսյանն ու Պուտինը էլեկտրաէներգիայի սակագնի հարց չեն քննարկել.Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույցում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը չեն քննարկել: Այդ մասին հայտնում է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովն ասել է, որ հեռախոսազրույցի հիմքում եղել են երկկողմ հարաբերությունները: «Հոսանքի սակագնի հարցը ներհայաստանյան խնդիր է, որը միանշանակ չի կարող քննարկվել ՌԴ նախագահի հետ»,- ասել է Պեսկովը:
