Սառնաղբյուրում վիճակը լարված է. բնակիչներն ամեն վայրկյան պատրաստ են ոտքի կանգնելու (Տեսանյութ).
Aravot.am-ը տեղեկացնում է, որ Սառնաղբյուրցի ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանն այդպես էլ չի հասկանում, թե ինչու են ձերբակալել իր որդուն՝ Մնացական Ալեքսանյանին, երբ նա էլ մյուսների նման Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց իր արդարացի բողոքն էր հայտնում Ավետիսյանների անմեղ ընտանիքի սպանության համար:
Ըստ նրա՝ իր որդին որեւէ տեղ փախչող չէր, որ ձերբակալեին: Նա պնդում է, որ իր որդուն որևէ ծանուցագիր չի ուղարկվել, եկել են Մարալիկի ոստիկանության աշխատակիցները, հրավիրել են Մարալիկի ոստիկանության բաժին, այնուհետ տեղափոխել են Գյումրի: Ըստ Մարտիրոս Ալեքսանյանի, իր որդին Ասքերանում է ծառայել, դիպուկահար է եղել, մի քանի անգամ հետ է մղել ազերիների հարձակումները:
Մանրամասները՝ սկզբնաղբուր-կայքում
