Սասունում քաղաքապետեր են ձերբակալվել
Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում 27 մարդ է կալանավորվել, որոնց թվում են քաղաքապետեր Սաբրի Օզդեմիրն ու Գյուլիստան Աքելը:
Ըստ Demokrathaber-ի՝ օրեր առաջ նահանգում հատուկ գործողություն էր իրականացվել, որի արդյունքում ձերբակալվել էր 83 մարդ, այդ թվում՝ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։
