1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սայաթ-Նովայի 300-ամյակը դեռ նշվում է

ՀՀ ժողովրդական արտիստ, Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանից նախ ցանկացանք իմանալ, թե ինչպիսին նա կցանկանա տեսնել մշակույթը «Ֆորում» կայքում:

-Այսօր համացանցն ավելի շատ լցված է անարժեքություններով՝ ինչպես որ մեր կենցաղում է: Այդ երաժշտություն կոչված երեւույթը, ինչը պետք է լինի կենցաղում, ռեստորանում, ճաշկերույթներին, խնջույքներին, չի կարող դառնալ բեմարվեստ, չի կարող գրավել մեր ազգային երաժշտության, մեր ազգային արժեքների տեղը, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի տեղը: Եվ եթե ասպարեզ է գալիս մի լուրջ կայք, որն արծարծելու, զննելու, քննելու, ներկայացնելու եւ քարոզելու է մեր բուն ազգային մշակույթը, բնականաբար, դա ուրախալի է։ Ողջունում, մեծ-մեծ հաջողություններ եմ մաղթում եւ սրտանց ձեր կողքին եմ` ինչով որ կարող եմ: Նկատի ունեմ մեր ասպարեզը՝ աշուղական երգը, ազգային երգարվեստը, երաժշտությունը։

-Մտավորականը, ով անցած ճանապարհ, ասելիք, կշիռ ունի հանրության մեջ, ժողովրդի այս ծանր սոցիալական պայմաններում  ի՞նչ  պետք է անի, ինչպե՞ս պետք է վարվի:

-Ամեն մարդ աշխարհ է գալիս մի առաքելությամբ, եւ ավելի մեծ առաքելություն ունի մտավորականը: Եվ փառք ու պատիվ նրանց, ովքեր նվիրվում են իրենց գործին, ծառայում այն ասպարեզին, որին կոչված են: Չկարծեք, թե ես իմ մասին եմ ակնարկում. ինձնից ավելի մեծ, ինձնից ավելի մեծ գործ անող մշակույթի գործիչներ ունենք եւ լուրջ մտավորականներ, որոնց արածը պետք է գնահատենք եւ ի ցույց դնենք: Ահա այս խնդիրն է, որին, կփափագեմ, որ ձեր կայքը լրջորեն անդրադառնա: Երբեմն հարցնում են՝ ո՞ւր են մեր մտավորականները: Մի առիթով ասել եմ` ավաղ, այսօրվա մեր հասարակությունը մտավորականի կարիք չունի: Տխուր բան եմ ասել: Իհարկե, բոլորին նկատի չունեմ։ Մեր ժողովրդի մեջ այսօր առկա են մի քանի շերտեր: Կա մի շերտ, որն իսկապես մտավորականի կարիք չունի, կա մի շերտ, որն ապրում է ոչ հայրենիքի, ոչ ժողովրդի, ոչ էլ մշակույթի գիտակցությամբ, ապրում է «կյանքը վայելելու» համար: Բայց նրանց կողքին ունենք փայլուն, խոստումնալից երիտասարդներ…

-Երեւի Դուք Ջիվանու դպրոցում նման շատ երիտասարդների հետ եք շփվում:

-Ջիվանու դպրոցով անցել են հազարից, գուցե հազար հինգ հարյուրից ավելի պատանիներ ու աղջիկներ, որովհետեւ այն գործում է արդեն 16 տարի: Ամեն առիթով ես ծնողներին հիշեցնում եմ, որ, եթե Ջիվանու դպրոցն իր ողջ գործունեության ընթացքում մեր մշակույթին, մեր ազգին տա մեկ կամ երկու մեծ արվեստագետ, երգիչ, ուրեմն այսքան տարիների իմ եւ մեր դպրոցի ուսուցիչների տառապանքն իզուր չի անցել։ Այն 1000-1500 երիտասարդին ես նույնիսկ ավելի եմ կարեւորում, քանի որ այդքան երիտասարդներ ազգային երգով են դաստիարակվում: Իսկ Ջիվանիով ու Սայաթ-Նովայով դաստիարակված երիտասարդը, պատանին ու աղջիկը վաղը դառնալու են հայրենիքի լավ քաղաքացի, լավ մարդ, լավ զավակ, ընտանիքի լավ հայր կամ մայր,  լավ ամուսին, լավ մասնագետ։ Եվ վերջապես, դա մի սերունդ է, որի հետ կարող ենք կապել մեր հայրենիքի վաղվա օրը։

-Ինչպե՞ս նշվեց  Սայաթ-Նովայի 300-ամյակը, ի՞նչ բացեր մնացին։

-Միանգամից ասեմ, որ այն դեռ նշվում է։ Երբ Գեւորգ Ախվերդյանը Մոսկվայում 1852 թվականին առաջին անգամ հրատարակեց Սայաթ-Նովայի հայերեն խաղերը, իր ուսումնասիրությունների շնորհիվ այն եզրակացությանը եկավ, որ Սայաթ-Նովան ծնվել է 1712 թվականին: Եվ հենց այս թվականը երկար տարիներ (եթե ոչ` դարից ավելի) քայլել է մեր իրականության մեջ, որի հիման վրա Հովհաննես Թումանյանը նշեց Սայաթ-Նովայի 200-ամյա հոբելյանը Բաշինջաղյանի, ՆիկոլԱղբալյանի հետ, եւ 1914 թվականից հիմնադրվեց Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը, որը եկող տարի բոլորում է մեկ դարը։ Մի խոսքով՝ 1712 թվականը ավանդույթի ուժ ձեռք բերեց, բայց Գեւորգ Ախվերդյանից հետո բազմաթիվ հայ նշանավոր գրականագետներ, գիտնականներ, ովքեր զբաղվեցին Սայաթ-Նովայով, տարբեր թվականներ առաջ քաշեցին: Հատկապես ուզում եմ առանձնացնել Պարույր Սեւակին եւ Հենրիկ Բախչինյանին, ովքեր կարողացան իրենցից առաջ եղած բոլոր մտավորականների, գիտնականների եզրակացություններն ամփոփել եւ գալ այն վերջնական եզրակացության, որ Սայաթ-Նովան ծնվել է 1722 թվականին։ Եվ ծառանում է երկու թվական՝ 1712-ը, որն ավանդույթի ուժ ունի, եւ 1722-ը, որը գիտական ճշմարտության ուժ ունի։ Մենք ոչ թե նախընտրեցինք, այլ ցանկացանք սկսել ավանդույթով եւ գնալ դեպի գիտական ճշմարտությունը, ու իմ լավ բարեկամի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, մեծ սայաթ-նովայագետ Հենրիկ Բախչինյանի հետ եկանք այսպիսի փոխզիջման. Սայաթ-Նովայի 300-ամյա հոբելյանը նշել 10 տարի՝ 2012-2022-ը։ Ճիշտ է, կարծես թե զավեշտ է իմ ասածը, բայց միանգամայն արժանի որոշում է. Սայաթ-Նովան մեր ազգի ամենամեծերի շարքում է, եւ Սայաթ-Նովայի ամեն տարին է հոբելյանական մեր  ժողովրդի համար։ Ես մի առիթով ասացի, որ Սայաթ-Նովան մեզ համար հայրենիք է. աշխարհի որ ծայրն էլ գնաք, եթե մեկը մի փոքր իրեն հայ է զգում, Սայաթ-Նովայի անունը գիտի ճիշտ այնպես, ինչպես գիտի Արարատի, Էջմիածնի, Հայաստանի անունը...Ինչ-որ բաներ, իհարկե, արվել են, բայց չզարմանաք, եթե ասեմ, որ չեմ գոհանում եւ չեմ բավարարվում: Հոկտեմբերի 20-ին մոսկվաբնակ մի ազնվական հայ ընտանիքի՝ տեր եւ տիկին Հարություն եւ Շուշանիկ Սարգսյանների նախաձեռնությամբ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական համերգ տեղի կունենա Կրեմլի Համագումարների պալատում, որը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՝ արբանյակով, որը կդիտեն աշխարհի հայերը։ Իմ խորին հարգանքն ու գնահատանքն եմ ուզում բերել Սարգսյան ընտանիքի անդամներին, ովքեր, արմատներով լինելով Բարձր Հայքից, ծնունդով լինելով ախլցխացի, վաղուց ապրում են Մոսկվայում եւ իրենց քրտնաջան ձեռքբերումների,  կարողության մի մասը ներդնում են մեր ազգային մշակույթը բարձրացնելու ազգանվեր գործին։

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Саят-НОВА

Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan