ՍԴ նախագահն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունին: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամլո ծառայությունը:
Հիշողություններով սկսված զրույցը շարունակվեց երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացման, արդյունավետ համագործակցությունը շարունակական դարձնելու, իրավական ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու շուրջ: Փաստվեց այդ ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը նախկին դեսպանի կողմից, ով հրաժեշտի այցին արժանացավ ՀՀ ՍԴ ոսկե հուշամեդալի:
Երկուստեք կարեւորեցին համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշ¬տու-թյունը, պայմանավորվեցին սահմանադրական զարգացումների արդի հիմնախնդիրների շուրջ համատեղ քննարկումների կազմակերպման մասին:
Հանդիպումն իր բնույթով բարեկամական էր, քանի որ, երբ 1992 թվականին պարոն Գ. Հարությունյանը Հայաստանի Հանրապետության կողմից առաջին պաշտոնական այցը կատարեց Չինաստան, հայ պատվիրակության հետ աշխատել է նաեւ նորանշանակ դեսպանը:
